Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Fitch-ի կանխատեսումներով՝ առանց գործարքի Բրեքսիտը կարող է նվազեցնել Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը

Fitch-ի կանխատեսումներով՝ առանց գործարքի Բրեքսիտը կարող է նվազեցնել Մեծ 
Բրիտանիայի վարկային վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Բրյուսելի հետ համաձայնության Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը գրեթե հաստատապես կնվազեցնի Միացյալ Թագավորության վարկային վարկանիշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այդ մասին «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է «Fitch»-ի առաջատար վերլուծաբան Ջեյմս Մակկորմակը:

«Ակնհայտ է, որ (բյուջետային) դեֆիցիտը զգալիորեն աճելու է ավելի խորը ռեցեսիայի  սցենարի դեպքում: Եվ սա գրեթե անկասկած կհանգեցնի ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցության կրճատմանը, և գրեթե հավանական է, որ բացասական ազդեցություն կունենա վարկանիշի վրա»,-ասել է Մակկորմակը:

2016 թ.-ին Մեծ Բրիտանիան կորցրել է ամենաբարձր AAA վարկանիշը երկրի ապագայի անորոշության պայմաններում, երբ անցկացվեց Բրեքսիտի հարցով հանրաքվե: Այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքներով հաղթանակ տոնեցին ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, եղավ վարկանիշի նոր իջեցում «АА+»-ից մինչև «АА».

Հոկտեմբերի վերջին «Fitch»-ը հաստատեց Մեծ Բրիտանիայի վարկային պարտավորությունների որակը «АА » մակարդակում `բացասական կանխատեսումներով, ինչը նշանակում է, որ հետագայում հնարավոր է վարկանիշի նվազում: Նման կանխատեսման պատճառը բրիտանացի խորհրդարանականների քաղաքական դիմադրությունն է ԵՄ-ի հետ վարչապետ Թերեզա Մեյի կառավարության իրականացրած գործարքին,  ինչը ստեղծում է սպառնալիք եվրոպական հանրությունից երկրի դուրսբերման պարագայում:

Այդ սպառնալիքի դեպքում, Մակորմակի կարծիքով, Մեծ Բրիտանիան կհայտնվի տնտեսական ռեցեսիայի առջև: Եթե անկումը լինի ոչ շատ խորը, ապա դրա բացասական հետևանքները կհաղթահարվեն շատ արագ: Չնայած կա մեկ այլ սցենար, որի համաձայն 2019 թվականին Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կարող է նվազել 0.6 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]