Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ին կներկայանա մշակութային խոշոր իրադարձություններով

«Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ին կներկայանա մշակութային խոշոր 
իրադարձություններով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արդեն 7 տարի իտալական կոնցեպտով և հայկական կոլորիտով ներկայացող «Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ից այցելուների համար կկազմակերպի նաև մշակութային խոշոր միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ֆլորենս»-ում կազմակերպված տարեմուտի տոնական միջոցառման ընթացքում այս մասին ասաց ռեստորանային համալիրի գլխավոր  տնօրեն Մայ Անուշավանյանը:

««Ֆլորենս»-ը եկող տարվանից ներկայացնելու է մեծ մշակութային կենտրոն, չնայած, որ միշտ էլ այդպիսին է եղել, բայց այնքան շատ է եղել տոնական առիթների պահանջարկը, որ մենք չենք հասցրել համալիրը ծառայեցնել իր բուն նպատակներին: Տասնյակ հազարավոր ուրախ առիթներից զատ, կկազմակերպենք ու կներկայացնենք նաև մշակութային խոշոր իրադարձություններ»,- ասաց Անուշավանյանը:

Գլխավոր տնօրենի խոսքով` այժմ «Ֆլորենսում» կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որից հետո համալիրը նորովի կներկայանա այցելուներին:

«Կոսմետիկ վերանորոգում ենք անում,  պահպանելով «Ֆլորենս»-ի մշակութային լուծումները: Մարդն, ով մուտք է գործում համալիր, միանգամից զգում է իրեն իտալական միջավայրում, այդ ամենը փորձելու ենք պահպանել: Եկող տարին «Ֆլորենս»-ում շատ հագեցած է լինելու»,- նշեց նա:

Տոնական միջոցառման ընթացքում վառվեցին ռեստորանային համալիրի ամանորյա լույսերը, ազդարարվեց տարեշրջանի փակումը: Իսկ մինչ այդ տեղի ունեցավ 2019թ.-ի գարնանը շահագործվելիք «Ֆլորենս Գյումրի»-ի շնորհանդեսը:

«Որոշվեց, որ պետք է «Ֆլորենս»-ի մասնաճյուղը բացվի Գյումրիում, որը ճանաչելի կդարձնենք աշխարհին, որովհետև մենք տուրիստական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների հետ նույնպես աշխատելու ենք: Այն կշահագործվի Գյումրիում առկա 19-րդ դարի կառույցներից մեկում, որն իր պատմության ընթացքում տեսել է երկու երկրաշարժ և մեկ հրդեհ: Որոշել ենք նաև, որ ողջ անձնակազմը լինելու է Գյումրիից: Ովքեր ունեն տաղանդ, թեկուզ չունեն աշխատանքային փորձ, կարող են մեզ մոտ աշխատելով ձեռք բերել այդ փորձը: Գրեթե 40 աշխատատեղ կունենանք Գյումրիում հենց գյումրեցիների համար»,- ասաց «Ֆլորենս Գյումրի»-ի տնօրեն Կարեն Հարությունյանը:

Տոնական միջոցառման ընթացքում այցելուներն ու հյուրերը համտեսեցին ռեստորանային համալիրի կողմից պատրաստված շոկոլադե կոնֆետները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]