Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԻ նախարարի պաշտոնակատարը կմասնակցի ՌԴ Փրկարարի օրվան նվիրված միջոցառումներին

 ԱԻ նախարարի պաշտոնակատարը կմասնակցի ՌԴ Փրկարարի օրվան նվիրված 
միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը և ԱԻ փոխնախարարի պաշտոնակատար Արկադի Բալյանը երկօրյա այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 18-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ՌԴ Փրկարարի օրվա կապակցությամբ տոնական հանդիսությունները, որպես մասնագիտական տոն, անցկացվում են յուրաքանչյուր տարի: Միջոցառման մասնակցության համար հրավիրված են գործընկեր երկրների արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ, հրշեջ-փրկարարներ, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, գործարար միջավայրի, ինչպես նաև գիտական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերում արտակարգ իրավիճակների /բնածին, տեխնածին/ բնագավառում տարածաշրջանային կայունության ամրապնդման, բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, տարերային աղետների հետևանքների վերացման ապահովմանն ուղղված համատեղ նախաձեռնություններում:

Արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային բազմակողմ ձևաչափերի շրջանակներում՝ նոր հնարավորություններ կընձեռի քննարկելու աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված համալիր գործողությունների իրականացման, քաղաքացիական պաշտպանության և տարերային աղետների հետևանքների վերացմանն առնչվող բազմաթիվ օրակարգային հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]