Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

171 ընտանիք կօգտվի արևային էներգիայից

171 ընտանիք կօգտվի արևային էներգիայից

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման  ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:  Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից,բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը և փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են  ֆերմայի կառավարման արդի մեթոդներ:

Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված Էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին:  Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից: 2018թ. Մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ և այլն):  Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ`տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ:

Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի-ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը:

2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արևային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաև համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արևային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արևային էներգիայից:

Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը և համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը: Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան: 2019թ.–ին նախատեսվում է նաև այլ ֆրանսիացի փորձագետների այց` նոր պանրատեսակներ ստանալու համար: Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջևանի և Երևանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաև Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]