Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ-ն սահմանապահներով է փոխարինում միայն քարոզչական նպատակներով. ադրբեջանագետ

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ-ն սահմանապահներով է փոխարինում 
միայն քարոզչական նպատակներով. ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին Ղազախի և Աղստևի հատվածում զինված ուժերը սահմանապահներով  է փոխարինում ոչ թե  խաղաղություն պահպանելու, այլ քարոզչական նպատակներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

«Ադրբեջանի շատ քայլեր քարոզչական են, այլ ոչ թե ուղղված են հակամարտության կարգավորմանը: Հայաստանի հետ սահմանին՝ Տավուշի կողմից Ադրբեջանը զինված ուժերը փոխարինում է սահմանապահ զորքերով, որն ավելի շատ նախատեսված է պետական սահմանների պահպանության համար, քան ռազմական գործողությունների համար: Պարզ է, որ Ադրբեջանը փորձելու է այս հնարքն օգտագործել քարոզչական տիրույթում՝ համոզելով, թե Ադրբեջանն իբր խաղաղություն է քարոզում»,- ասաց Մովսիսյանը:

Նրա կարծիքով՝ իրականում դրանք ավելի լուրջ քայլեր են, որն Ադրբեջանը պլանավորում է: Ադրբեջանագետի կանխատեսմամբ՝ ավելի ուշ ականատես կլինենք, որ ուժային որոշակի վերափոխումներ կատարելով՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, քան փորձում է խաղաղության որևէ գործողություն իրականացնել:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի շփման գծում հարաբերական անդորր պահելով, ուզում է ցույց տալ, որ խաղաղություն է ցանկանում: «Ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելն Ադրբեջանի համար չի տալիս ցանկալի արդյունքը, դրա համար հիմա գնում են ավելի շատ միջազգային հանրությանը խաբելու ճանապարհով՝ խաղաղություն քարոզողի կերպարով են ուզում լուծել այն խնդիրները, որոնք դրված են իրենց առաջ»,- եզրափակեց փորձագետը:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը դեկտեմբերի 14-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝  զինված ուժերի փոխարեն սահմանապահ ուժեր են տեղակայվելու Ղազախի և Աղստևի հատվածում: Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]