Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում իր ներկայացուցչության ընդլայնման համար

Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում իր ներկայացուցչության ընդլայնման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը Նյու Յորքի իշխանությունների հետ պայմանավորվել Է մի քանի շենքերի վարձակալման շուրջ՝ քաղաքում իր ներկայացուցչության հիմնանորոգման եւ ընդլայնման համար: Ինչպես դեկտեմբերի 17-ին ընկերությունը հայտնել Է իր կայքում, բարեկարգման գործում ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 1 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձեւակերպվել Է երկու շենքի վարձակալում Հադսոն-սթրիթում, որոնք գտնվում են Մանհեթենի հարավային մասում: «Այսօր մենք եւս մեկ քայլ ենք անում ընդլայնելու մեր ներկայությունը Նյու Յորքում՝ 1 մլրդ դոլար ներդնելով Google Hudson Square նոր արտադրական-վարչական համալիրի շինարարության գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընկերությունում ակնկալում են, որ այդ վայրը, ուր տեղափոխումը պլանավորվում Է 2020 թվականին, կդառնա քաղաքում Google-ի հիմնական հարթակը: Նոր տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 158 հազար քառակուսի մետր: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Google-ը պլանավորում Է Նյու Յորքում իր ներկայացուցչությունն ընդլայնել 12 հազար մարդով, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության՝ ներկայում գերքաղաքում աշխատող անձնակազմի թվաքանակը, հաղորցդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]