Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը պատասխանել է երեխաների հարցերին

Արսեն Թորոսյանը պատասխանել է երեխաների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառման շրջանակներում հանդիպել է դպրոցահասակ երեխաներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններիս ջերմ երկխոսությանը հետևել է հարց ու պատասխանը: Դեռահասները բարձրաձայնել են առողջապահության ոլորտում իրենց մտահոգող հարցերը, իսկ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դրանց:

Երեխաների հարցերը բազմաբնույթ և բազմաբովանդակ էին`բժշկական միջամտության հարցերից ընդհուպ մասնագիտության մեջ կողմնորոշվելը: Նրանք առանձնացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց այս կամ այն կերպ բախվել են առողջապահական համակարգի հետ առնչվելիս։

Հանդիպման նպատակը առողջապահական համակարգի վերաբերյալ` տարբեր խմբերի երեխաների ակնկալիքների և առողջ ապրելակերպի մասին պատկերացումների վերաբերյալ քննարկումն էր: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Երևանից, այլև մարզային դպրոցներից երեխաներ:

Արսեն Թորոսյանը մասնակիցներին կոչ է արել վարել առողջ կենսակերպ` չծխել և ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել, ճիշտ և ժամանակին սնվել, քնի և հանգստի հաշվին` համակարգչի դիմաց չանցկացնել, ինչպես նաև ֆիզիկական ակտիվ կյանքով ապրել: Նրանց մաղթել է առողջություն և խորհուրդ տվել ոչ մի դեպքում չանտեսել առողջությունը` անգամ չնչին խնդրի դեպքում դիմել ծնողներին, որպեսզի նրանք արագ կազմակերպեն բժշկի հետ խորհրդատվությունը:

Քննարկմանը հետևել է խաղարկային-ուսուցողական մասը` նվիրված առողջ ապրելակերպին:

Այնուհետև Արսեն Թորոսյանը շփվել է նաև երեխաների ծնողների հետ, պատասխանել նաև նրանց հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]