Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել Է աշխարհում ամենաարագ վերելակն ունեցող երկնաքերը

Հայտարարվել Է աշխարհում ամենաարագ վերելակն ունեցող երկնաքերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lotte World Tower երկնաքերը, որը ամենաբարձր շենքն Է Հարավային Կորեայում եւ բարձրությամբ հինգերորդը՝ աշխարհում, նվաճել Է նոր՝ աշխարհում ամենաարագ վերելակն ունեցող շենքի տիտղոսը: Ինչպես հայտնել Է Business Insider-ը, վերելակը շենքի առաջինից մինչեւ 121-րդ հարկը բարձրանում Է ընդամենը մեկ րոպեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ շենքը բացարձակապես անվտանգ Է. կառույցի «կմախքը» դիմանում Է մինչեւ 9 բալ մագնիտուդով երկրաշարժի եւ կարող Է դիմակայել նույնիսկ այնպիսի փոթորիկների, ինչպիսին ԱՄՆ-ի հարավ-արեւելքը ոչնչացրած «Քեթրին» փոթորիկն Է: Ընդամենը շենքը բաղկացած Է 123 հարկից եւ ունի 42 հազար պատուհան: Աշտարակը Սեուլի զբոսաշրջության տեսարժան վայրերից մեկն Է: Նշվում Է, որ նոր տիտղոսին արժանանալուց հետո ամեն տարի ճարտարապետական այս օբյեկտ կայցելի առնվազն 60 մլն մարդ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]