Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 պետությունների դեսպանները դեկտեմբերի 17-ին հաստատել են կես տարով՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 31-ը, ՌԴ-ի դեմ սեկտորալ տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել Է եվրոպական դիանագիտական մի աղբյուր:

«Դեսպանները կանաչ լույս վառեցին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարացնելու համար»,-հայտարարել Է նա: Այս որոշումը տեխնիկական բնույթ Է կրում. այն պարզապես ամրագրում Է այդ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ԵՄ-ի դեկտեմբերի 13-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը: Մինչեւ տարեվերջ դրան պետք Է հավանություն տա նաեւ Եվրամիության նախարարական խորհուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]