1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն աննախադեպ է համարում իր սաների արդյունքը Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն աննախադեպ է համարում իր 
սաների  արդյունքը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի կարծիքով Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների նվաճած բրոնզե մեդալը բացառիկ երևույթ է անկախ Հայաստանի ջրացատկի պատմության մեջ:

«Անցնող տարի ջրացատկի համար գագաթնակետն էր: Լև Սարգսյանի և Վլադիմիր Սարգսյանի արդյունքն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության մեջ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չանդիրյանը: Վերջինիս խոսքով` մարզաձևի խնդիրները շատ են և տարատեսակ` հիմնական խնդիրը եղել և մնում է մարզաբազայի պակասությունը և նորմալ լողավազանը:

«Մենք երկու հնարավորություն կունենանք Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար: Կմասնակցենք 2019 թվականի աշխարհի առաջնությանը և գավաթի խաղարկությանը, որտեղ աշխարհի առաջնությունում սինքրոն ցատկերում լավագույն եռյակն է ստանում ուղեգիր, իսկ անհատականում` 12 լավագույնները, ովքեր կմտնեն եզրափակիչ»,-շեշտեց մասնագետը:

Չանդիրյանի կարծիքով` ջրացատկորդները շանսեր ունեն անհատական մրցապայքարում, սակայն դժվարին մրցակցություն է սպասվում սինքրոն ցատկերում:

Միջազգային կարգի մրցավար Մարիա Չանդիրյանի խոսքով` ջրացատկորդների արդյունքը մեծ ձեռքբերում էր, և նույնիսկ Եվրոպայի առաջնության ժամանակ այլ մրցավարները ևս շնորհավորել են Հայաստանին՝  նման արդյունքի հասնելու համար: «Ջրացատկորդների ելույթը շատ ուրախացրեց մեզ: Տղաները միշտ էլ ներուժ ունեցել են նման արդյունքի հասնելու համար, սակայն միայն հիմա է, որ արդյունքի հասանք»,-ասաց նա:

Ջրացատկորդների համար 2019 թվականի մրցաշրջանը կմեկնարկի փետրվարից հետո:

Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-֊րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]