Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու համար հատկացվել է 270 մլն դրամ

ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու համար հատկացվել է 270 մլն 
դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման նպատակներով  պետական բյուջեից միջոցներ են հատկացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբեր ամիսների աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Շուրջ 270 միլիոն դրամ է հատկացվել, որպեսզի կապիտալ վերանորոգում իրականացվի կոյուղու և մի շարք այլ հանգույցներում, մասնավորապես` «Նուբարաշեն», «Վարդաշեն» «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Ասեմ ավելին, այս մրցույթները արդեն անցկացվել են և շուրջ 100 միլիոն դրամ այդ 270 միլիոն դրամից խնայվել է և կվերադարձվի պետական բյուջե»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով` Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ,որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված  անձինք:

«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ կարողանալ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական բժշկական ծառայություններով և սպասարկմամբ»,- եզրափակեց Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]