Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը

Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ծրագիրն իրականացվում է «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ:

«Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի շրջանակներում անվճար վերապատրաստում է անցել Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 926 բուժքույր:

Միաժամանակ, բոլոր մարզերում ձևավորվել են շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների փոխօգնության, աջակցման խմբեր՝ կայուն համագործակցող տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայության ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ:

Ծնողներին հասանելի է նաև իրավախորհրդատուի և հոգեբանի օժանդակությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]