Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը

Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել Է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է մեկուկես հազար կիլոմետր ճանապարհն ավարտենք չորս տարում»,- Aristegui Noticias պորտալը մեջբերել Է Լոպես Օբրադորի հայտարարությունը, որը նա արել Է Չյապասի նահանգի Պալենկե քաղաքում նախագծի գործարկման արարողության ընթացքում:

Գնացքի երթուղին պետք Է անցնի Մեքսիկայի մի քանի հարավային նահանգներով, ավելի վաղ դրան քաղաքացիները հավանություն Էին տվել ժողովրդական քվեարկության ժամանակ:

Նախագիծը պետք Է իրագործվի պետական-մասնավոր գործընկերության հիման վրա, իսկ ներդրումների ծավալը գնահատվում Է 120-150 մլրդ պեսո (5,9-7,4 մլրդ դոլար): Այն Պալենկե հնագիտական հուշարձանը կմիացնի Կինտանա-Ռոոյում գտնվող տուրիստական Կանկունի հետ:

Նախագահի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում հայտարարվելու Է ճանապարհի առաջին չորս տեղամասերի կառուցման հայտամրցույթ: Լոպես Օբրադորը հատկապես նշել Է, որ կառուցման ընթացքում չի ոչնչացվելու ոչ մի ծառ, այսինքն՝ բնապահպանական վնաս չի չինելու:

Երթուղու կառուցումն ուղեկցվել Է տեղաբնիկ ժողովուրդների արարողությամբ, որոնք թույլտվություն են խնդրել մայր Երկրից: Արարողությանը ներկա Է եղել Մեքսիկայի նախագահը:, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]