1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը

Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի 
ծննդյան 80-ամյա հոբելյանը
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի դեկտեմբերի 16-ին լրացել է ականավոր պետական, հասարակական, քաղաքական գործիչ, գիտնական և մանկավարժ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի Սուրբ Տրդատի մատուռում մատուցվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո Ֆերդինանդ Ղազարյանի հիշատակի ցերեկույթ է տեղի ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Միջոցառմանը Ֆերդինանդ Ղազարյանի ընտանիքի անդամներից բացի մասնակցել են նաև մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։

Ֆերդինանդ Ղազարյանի մասին հիշատակի խոսք են հնչեցրել նրա տարբեր տարիների աշխատանքային ընկերները։ Մասնավորապես, ելույթներով հանդես են եկել պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պողոս Սիմոնյանը, ՀԿԿ Եղեգնաձորի շրջանային կոմիտեի նախկին երկրորդ քարտուղար Եփրեմ Թադևոսյանը։ ՀՀ Առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը, Ֆերդինանդ Ղազարյանի հարազատները։

Դերասան և բեմադրիչ Սարդոն Մարգարյանի կատարմամբ ներկայացվել են ասույթներ Ֆերդինանդ Ղազարյանի ելույթներից և հրապարակախոսական հոդվածներից։

Միջոցառման գեղարվեստական մասում դասական, հոգևոր և ժողովրդական երգերի կատարումներով հանդես է եկել ԳԵՂԱՐԴ երգչախուբ՝ խմբավար Անահիտ Պապայան․ գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան։

Միջոցառման ավարտին Ֆերդինանդ Ղազարյանի ընտանիքի անունից շնորհակալանքի խոսք է ասել նրա որդին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]