Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մենք» դաշինքը ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հիմքեր չի տեսնում

«Մենք» դաշինքը  ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու 
հիմքեր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման համար Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չի տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

« Մենք» դաշինքի կողմից այնպիսի խախտումներ չեն արձանագրվել ,  որոնք հիմք կտան ընտրության արդյունքները կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման իրավաչափությունը վիճարկել Սահմանադրական դատարանում և, կարծում եմ, որ այդպիսի խախտումներ առհասարակ որևէ մեկի կողմից չեն արձանագրվել, որոնք թույլ կտան վիճարկել քվեարկության կամ ընտրության արդյունքներով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած  որոշումը»,- ասաց Զեյնալյանը:

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում«Իմ քայլը» դաշինքը կստանա  88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]