Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն. Լավրով

Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Նա նաեւ նշել Է, որ ուկրաինական ռեժիմն ունի նեոնացիստականի բոլոր գծերը: «Այդ մենք չենք պատերազմում ուկրաինական ռեժիմի դեմ: Ուկրաինական ռեժիմի դեմ, որն ունի նացիստականի ու նեոնացիստականի բոլոր գծերը, պատերազմում են Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Դոնբասում»,-ասել Է նախարարը: Միաժամանակ Լավրովը նշել Է, որ Ուկրաինայի ներքին խնդիրներն «անհամեմատ ավելի լայն եւ անհամեմատ ավելի խորն են, քան պարզապես ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն»:

Ռուսաստանը պատերազմի մեջ չի մտնի Ուկրաինայի հետ, հայտարարել Է Լավրովը: «Մենք Ուկրաինայի դեմ չենք պատերազմելու, ես դա ձեզ խոստանում եմ»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]