Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փորձագետի կարծիքով` ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ փոխզիջման Արցախի հարցում

Փորձագետի կարծիքով` ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ փոխզիջման 
Արցախի հարցում

ԵՐԵՎԱՆ,  17  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Արցախի հակամարտության կարգավորման հարցում որևէ փոխզիջման գնալու միտում անգամ չունի այս պահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Հայաստանում հեղափոխությունից հետո  Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարության հայտարարություններում տեսնում ենք մի գիծ` ուժի սպառնալիք ` թաքնված խաղաղ բանակցությունների կոչի տակ: Ակնհայտ ուժի սպառնալիք կա, որ եթե իրենց ուզած ճանապարհով չգնան այս իշխանությունները, ապա մեկ անգամ ևս 2016 թվականի ապրիլ կանեն: Նրանց կողմից խաղաղ բանակցությունների մասին կոչ չկա : Եթե նման մտադրություն լիներ, ապա ադրբեջանական կողմը կգնար որոշակի փոխզիջումների, սակայն  մինչև հիմա փոխզիջման միտում անգամ չենք տեսել: Արցախի հարցում ադրբեջանական կողմից մարտավարությունը հետևյալն է ` ուզում ենք ամեն ինչ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց` մինչ այս պահը չի տեսել հետքայլ նրանց այդ քաղաքականությունից:

Փորձագետն  անդրադարձավ նաև նրան, որ Տավուշի կողմից  Ադրբեջանն իր մի քանի դիրք, որտեղ հարաբերական հանգիստ է,  տալիս է պետական սահմանապահ ծառայության պահպանմանը: Նրա մեկնաբանմամբ` այդ քայլով նրանք փորձում են ռեզերվային ուժեր խնայել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկեն ավելի վտանգավոր հատվածներ` հարավ: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է բանակցությունները շարունակել:

«Ադրբեջանական կողմը հստակ հասկացնել է տալիս, որ այս պահին փոխզիջումների պատրաստ չէ»,-ասաց նա ու հավելեց` միգուցե, պետք է դա ստիպել նրանց:

Փորձագետի կարծիքով` հայկական կողմը ևս պետք է ուժի ցուցադրում անի, որ Ադրբեջանը հասկանա` ուժով ոչնչի չի հասնի, պետք է փոխզիջումների գնալ: Նա հավելեց` այժմ մտածել, թե եթե հայկական կողմը զիջումների գնա, ապա ադրբեջանական կողմն էլ կգնա, թյուրըմբռնում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]