Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն փորձագետների խումբ է կազմում մարդու գեների փոփոխման հետեւանքների գնահատման համար

ԱՀԿ-ն փորձագետների խումբ է կազմում մարդու գեների փոփոխման հետեւանքների գնահատման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնամուխ Է եղել փորձագետների խմբի ստեղծմանը՝ մարդու գեների փոփոխման գիտափորձերի հետեւանքների գնահատման համար: Այդ խումբը կլինի միջազգային, եւ դրա մեջ կմտնեն տարբեր պրոֆիլի մասնագետներ, նրանց խնդիրը կլինի «մարդու գենի խմբագրման հետ կապված գիտական, բարոյական, սոցիալական եւ իրավաբանական խնդիրների» քննարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՀԿ-ն:

Փորձագետները կուսումնասիրեն այս պահին առկա գիտական գրականությունը «հետազոտությունների վիճակի եւ դրանց կիրառումների մասին, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիայի տարբեր կիրառումների նկատմամբ հասարակական մոտեցումների մասին»:

Այունուհետեւ նրանք ԱՀԿ-ին կներկայացնեն «ինչպես ազգային, այնպես Էլ գլոբալ մակարդակում ղեկավարման մեխանիզմների» վերաբերյալ իրենց հանձնարարականները: ԱՀԿ-ում կարծում են, որ մարդու համագենի խմբագրման՝ վերջերս կատարած գործողությունները «բացահայտեցին այս ոլորտում ստանդարտների մշակման անհրաժեշտությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]