Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է

Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի միջազգային մրցաշարի առաջատարներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում մեկնարկել է շախմատի Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Մանուէլ Պետրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը և Վահե Բարսեղյանը պարտություն են կրել:

Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը առաջատարների շարքում է 6 միավորով:

Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]