Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուդապեշտում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվել «ստրկական օրենքի» դեմ

Բուդապեշտում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվել «ստրկական օրենքի» 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական անգամ հազարավոր մարդիկ են լույս դեկտեմբերի 17-ի գիշերը Բուդապեշտի փողոցներ դուրս եկել ի նշան Վիկտոր Օրբանի կառավարության գործողությունների, մասնավորապես վերջերս հավանության արժանացած աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների դեմ բողոքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

Այդ ակցիան արդեն չորրորդն Է դարձել վերջին շաբաթվա ընթացքում: Ցույցի ընթացքում բողոքողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ Հունգարիայի խորհրդարանի շենքի մերձակայքում:

Ակցիայի մասնակիցները հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել իրավակարգի պահապանների վրա, ի պատասխան ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ընդհարումների հետեւանքով վերքեր են ստացել մի քանի ոստիկաններ: Բողոքի ակցիաների մասնակիցների շրջանում տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն նշվում: Ակցիայի մասնակիցները դժգոհ են, մասնավորապես, վերջերս հավանության արժանացած օրենքից, որը թույլատրելի արտաժամյա աշխատանքի ավելացում Է նախատեսում տարեկան մինչեւ 400 ժամ:

Բացի այդ, ակցիաներն անցկացվում են նաեւ ի նշան վարչական գործերի նոր դատարանների ստեղծման վերաբերյալ անցած շաբաթ ընդունված օրենքի դեմ բողոքի, որոնք գտնվելու են երկրի կառավարության հսկողության ներքո: Նոր ատյանների լիազորությունների մեջ մտնելու Է ընտրական գործընթացի, բողոքների եւ կոռուպցիայի հետ կապված հարցերի քննարկումը: Այդ նախաձեռնության քննադատները գտնում են, որ կառավարությունը փորձելու Է նշանակել երկրի ղեկավարությանը լոյալ դատավորների: Դիտորդները նշում են, որ Հունգարիայում տեղի ունեցող այս ցույցերը հիշեցնում են «դեղին բաճկոնավորների» շարժման՝ արդեն մեկ ամսից ավելի Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]