Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը

Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, ինչպես նաեւ զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ: Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից ոչ ոք չի վրդովվում:

Տոնավաճառը բազմամարդ Է, այցելուները խմում են տաք շոկոլադ եւ գլինտվեյն, գնում են ամանորյա զարդեր, ֆերմերային մթերքներ: Համանման միջոցներ են ձեռնարկված նաեւ Թյուիլրիի այգու մուտքի մոտ, որտեղ նույնպես Սուրբծննդյան տոնավաճառ Է գործում:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը, որն իրավապահ մարմիններին հայտնի Էր բազմաթիվ օրինախախտումների կապակցությամբ, Ստրասբուրգում հրաձգություն Է սարքել Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում: մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Ահաբեկչության զոհերի թիվը հասել Է հինգի, տուժել Է տասից ավելի մարդ: Շեկաթը դեկտեմբերի 13-ին սպանվել Է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]