Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն չորս տարում

Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն չորս տարում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք կկառուցեն առաջիկա չորս տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին: «Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան Է: Նաեւ այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան»,- նշել Է Ալին:

Տակավին 2012 թվականին շինարարները կառուցել եւ հանձնել Էին 360 շենք, բայց այդպես Էլ չԷին հասցրել դրանք բնակեցնել. այստեղ ակտիվ մարտական գործողություններ Էին ընթանում, իսկ նորակառույցները թաքստոցներ Էին ծառայում զինյալների համար: Այժմ դա խոշորագույն շինհրապարակն Է Սիրիայում, դրա տարածքն ավելի քան 50 հեկտար Է:

Սակայն քաղաքը վերականգնելիս գլխավոր խնդիրն, ինչպես պատմել Է Ալին, մնում Է որակյալ կադրերի եւ աշխատող ձեռքերի պակասը: Այնուամենայնիվ, շինարարները պլանավորում են շրջանը հանձնել չորս տարի հետո, քանի որ Հալեպում խաղաղ կյանքի հետ վերադարձել Է նաեւ բնակարանի պահանջարկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]