Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «մեծ դեբատի» ժամանակ Ծառուկյանին ուղղված իր հարցից հետո ԼՀ-ի նկատմամբ իրականացվում է լայն հակաքարոզչություն

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «մեծ դեբատի» ժամանակ Ծառուկյանին ուղղված իր 
հարցից հետո ԼՀ-ի նկատմամբ իրականացվում է լայն հակաքարոզչություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով, այդ գործում ներդրված են մեծ փողեր, ընդգրկված են սոցիալական ցանցում կեղծ օգտատերեր, մեդիա ռեսուրս:

«Մի հարձակում են սկսել, թե «Լուսավոր Հայաստան»-ը, էս Էդմոն Մարուքյանը, տականքները… մարդիկ զանգում են, զարմացած հարցնում են, թե էս ի՞նչ է եղել: Պարզաբանում եմ, բայց տեսնում եմ, որ ոչ, այդ հակաքարոզչությունը մեծ թափ է հավաքում: Պատերա՞զմ եք մեզ հայտարարել, ախր մոռացե՞լ եք մենք ով, դուք ով: Կմաշվեք կանցնեք կգնաք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա պարզաբանեց, որ այս հակաքարոզչության գործընթացը սկսվել է Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական մեծ դեբատի ժամանակ, երբ ինքը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այդ հաղորդման շրջանակում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միմյանց հարցեր էին ուղղում:

«Ես ունեի մի հարց Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա հին համակարգի մի մաս է: Նա ասում է, թե իրենք էլ են հեղափոխական, ջուր են ուղարկել հեղափոխականներին: Ու պատկերացնում եք, մեր գործունեությունն էլ վիճարկում է: Ես շատ հանգիստ իմ հարցը ուղղել եմ Գագիկ Ծառուկյանին, ասել եմ, որ 2017 թվականին վերադարձաք քաղաքականություն, կլանեցիք «Ելք»-ի ձայները, դարձաք երկրորդ ուժը: Նոր Հայաստանում բիզնեսմենները դուրս են եկել քաղաքականությունից, դուք ինչի՞ եք եկել քաղաքականություն: Բացատրում եմ, որ քաղաքականությունն ու կազինոն անհամատեղելի են: Նոր Հայաստանում գործարաներին պաշտպանելու համար խորհրդարան մտնելու կարիք չկա: Ահա, իմ հարցադրումները մարդիկ չեն մարսել»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե հիմա էլ ասում են, իբր «Լուսավոր Հայաստան»-ը կեղծ ընդդիմություն է:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ փորձ է արվում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը շեղել իր օրակարգից, ինչը չի ստացվելու:

«Անձնական վիրավորանքներով լի գրառումներ են անում ֆեյսբուքում: Ասում են, թե Էդմոն Մարքույանին պետք է զրկել մանդատից: Իմ մանդատը ժողովուրդն է տվել, որևէ քաղաքական ուժ չի կարող ինձ զրկել»,-հավելեց նա:

Աննա Գզիրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]