1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Brexit-ի շուրջը նոր հանրաքվեն անուղղելի վնաս կհասցնի կառավարության քաղաքականությանը. Թերեզա Մեյ

Brexit-ի շուրջը նոր հանրաքվեն անուղղելի վնաս կհասցնի կառավարության քաղաքականությանը. Թերեզա Մեյ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումն անուղղելի վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ճառում, որով նա դեկտեմբերի 17-ին ելույթ կունենա երկրի խորհրդարանի Համայնքների պալատում, եւ որից երկուշաբթի օրը մեջբերումներ Է անում Press Association գործակալությունը:

«Եկեք չխախտենք բրիտանացի ժողովրդին տված խոստումը: Հերթական քվեարկությունն անուղղելի վնաս կհասցնի մեր քաղաքականության ամբողջականությանը»,- կարծում Է Մեյն՝ ընդգծելով, որ նոր հանրահարցումն ընտրողների մեջ հարցականի տակ կդնի «Ժողովրդավարություն իրականացնելու»՝ պահպանողականների ունակությունը: Մեյը նաեւ գտնում Է, որ նոր հանրաքվեն «Էլ ավելի կպառակտի երկիրն այն պահին, երբ անհրաժեշտ Է աշխատել նրա միավորման համար»:

Համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունը կհետեւի բրիտանական մամուլում հայտնված այն տվյալներին, թե Միացյալ Թագավորության կառավարության առանձին անդամենր քննարկում են Brexit-ի շուրջը հերթական հանրաքվե անցակացնելու հնարավորությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է The Times թերթը, Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների մեծամասնությունն անկենսունակ Է համարում Brexit-ի պայմաններին վերաբերող համաձայնագիրը, որին հասել են Մեյը եւ Եվրամիության ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]