Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ

Ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չպարզված հզոր պայթուցիկ սարք Է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

Պայթյունը որոտացել Է լույս դեկտեմբերի 17-ի գիշերը, դրանից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանը հեռախոսազանգ Էր ստացել նախապատրաստվող ակցիայի մասին: Դա թույլ Էր տվել տարհանել անձնակազմը եւ խուսափել զոհերից, նշվում Է հաղորդագրության մեջ: Շենքին զգալի վնաս Է պատճառվել:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն ԶԼՄ-ների հետ կապված օբյեկտներն ավելի վաղ Էլ դարձել են ծայրահեղ աջ եւ անարխստական խմբավորումների թիրախներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]