Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների ակնհայտ ֆավորիտն է

Հայաստանն այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների ակնհայտ ֆավորիտն է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։

Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն այս Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]