1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է զոհվել

Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը դեկտեմբերի 16-ին, ժամը 01:12-ին  ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի խանութներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ոչ բնակելի տան պարսպին, ինչի հետևանքով ուևորներ Տ. Ք.-ն (1996 թ.) և Ա. Ք.-ն (1997 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ Մ. Ք.-ն (2007 թ.) և Լ. Ք.-ն (1998թ.)՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:

Բժիշկները Մ. Ք.-ի և Ա. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ք-ինը և Տ. Ք.-ինը՝ բավարար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և Ժ. Ք.-ի (1972 թ.) դիերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]