Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Երևանի Աբովյան փողոցում բնակարանի հրդեհը մարվել է, կան տուժածներ

Երևանի Աբովյան փողոցում բնակարանի հրդեհը մարվել է, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 18:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ բնակարանում մասամբ այրվել են կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, բնակիչներ՝ Ս. Գ.-ին (ծնված 1931 թ.) և Գ. Ն.-ին (ծնված 1926 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Գ. Ն.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 18:57-ին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ