Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ

Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները 
հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանեցյանն ասաց դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Պաշտպանական ցանկացած կողմ, այսինքն` փաստաբանների խումբ կամ փաստաբան, կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշումն, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: ՄԻԵԴ-ն այն կառույցն է, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, և ես երևի ամենաշահագրգռված անձանցից եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Վանեցյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի  որոշումը  թողնել անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]