Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը

ԱԱԾ տնօրենը համոզված է, որ հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք 
կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասաց Վանեցյանը:

Դեկտեմբերի 5-ին համացանցում հրապարակվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի գործերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]