Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր ծրագրեր, կադրային փոփոխություններ. Նկարիչների միության անդամները ներկայացնում են իրենց սպասումները

Նոր ծրագրեր, կադրային փոփոխություններ. Նկարիչների միության անդամները 
ներկայացնում են իրենց սպասումները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարի մասնակիցները կողմ են փոփոխություններին: Նկարիչների միության անդամ Տիգրան Արզումանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միությունում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան: Նա նշեց, որ ճիշտ է չեն կարող կանոնանդրությունը փոխել, սակայն շատ կցանկանար, որ վարչության անդամները լինեին և՛ երիտասարդներ, և՛ փորձառուներ:

Նկարիչների միության անդամ Աշոտ Գրիգորյանը կողմ է, որ միության նախագահի պաշտոնում իր գործունեությունը շարունակի Կարեն Աղամյանը:

«Ես  կցանկանայի, որ մնա նախկին նախագահ Կարեն Աղամյանը, դրան զուգահեռ լավ կլիներ թարմացվեր խորհուրդը, այն երիտասարդանար: Ես կարծում եմ, որ այստեղ սխալ մոտեցում կա, միության նախագահին վերագրում են ավելին, քան նա կարող է անել: Եվ դա բերում է խառնաշփոթի»,-ավելացրեց Աշոտ Գրիգորյանը:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշեց, որ միությունում, ղեկավար կազմում փոփոխությունը խիստ անհրաժեշտություն է: Նկարչուհին երկար տարիներ մուտք չի գործել միության շենք, քանի որ իրեն հետաքրքիր ոչինչ չի եղել:

«Կողմ եմ, որ փոխվի և՛ վարչությունը, և՛ նախագահը: Ցանկանում եմ երիտասարդներ գան, քանի որ նրանք նոր հետաքրքիր ծրագրեր կներկայացնեն: Չգիտենք ֆինանսական և այլ ինչ խնդիրներ կլինեն, բայց, կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի համագումարի ավարտից անմիջապես հետո անկախ աուդիտ հրավիրելը գոնե վերջին տասը տարվա գույքի, պարտքերի վերաբերյալ ստուգումներ անցկացնելն է»,-ասաց նա: 

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]