Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի նկարիչների միության համագումարը շարունակվում է. oրակարգում նախագահի ընտրության հարցն է

Հայաստանի նկարիչների միության համագումարը շարունակվում է. oրակարգում 
նախագահի ընտրության հարցն է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում դեկտեմբերի 15-ին մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի ընթացքում պարզ կդառնա, թե ով է ընտրվելու միության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ օրակարգում դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը:

Կարեն Աղամյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները: Նա նշեց, որ ոչ միայն այս 5 տարում, այլ նաև նախկինում ևս պայքարել են արվեստանոցների գույքահարկի համար:

«Չի ստացվել, սակայն քաղաքապետարանը պարտքը միշտ զիջել է: Այնուամենայնիվ, դա ճիշտ մոտեցում չէ: Անցյալ ժամանակում սակայն Նկարիչների միության 14 անդամներ ստացել են բնակարաններ՝ մատչելի գներով: Շատ խնդիրներ կան, որոնք կիսատ են»,-ասաց Աղամյանն ու կոչ արեց միության անդամներին լինել համերաշխ:

Միության անդամ Վահան Գալստյանը նշեց, որ միության կանոնադրությամբ սահմանված է, որ նախագահը պետք է ընտրվի չորս տարի ժամկետով: Նա նկատեց, որ 2013 թ-ի դեկտեմբերին Կարեն Աղամյանն ընտրվել է միության նախագահ, 2017-ին այդ ժամկետը լրացել է: Նա շեշտեց նոր ընտրությունների կարևորությունը: 

Բացի գործող նախագահից՝ Նկարիչների միությունը գլխավորել է ցանկանում ևս երկու թեկնածու:

Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ  ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն  հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]