Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը:       

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել է կլինիկայի գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները, այլ կլինիկաների համամետությամբ մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը կարևորել է Հայաստանում «Genolier»-ի փորձի ներդրումը, որը կարող է անհամամետ բարձրացնել թե´ կյանքի որակը, թե´ բժշկական ծառայությունների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջիկայում հայաստանցի բժիշկներ և բժշկական կենտրոններում աշխատող ադմինիստրատիվ աշխատակիցները կարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել կլինիկայում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ