Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ուշի, Արտաշավան գյուղերում, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: 

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մազի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին  առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ