Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ալագյազ, Ուշի, Արտաշավան գյուղերում, Մասատարա-Լանջիկ, Արթիկ-Արագած, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ  և Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել,  Սարավան-«Զանգեր»,  Գորիս - «Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում,  Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր»-Գորհայք ավտոճանապարհներին, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի «Մեղրու սար»-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ