Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեյի կառավարությունը մտադիր է բավարարել պատգամավորների՝ Brexit-ին վերաբերող պահանջները

Մեյի կառավարությունը մտադիր է բավարարել պատգամավորների՝ Brexit-ին վերաբերող պահանջները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի բավարարել բրիտանացի պատգամավորների՝ Brexit-ի համաձայնագրին վերաբերող պահանջները եւ Եվրամիությունից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ Հյուսիսային Իռլանդիայի հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը: «Սա սկիզբն Է այն բանի լուծումը գտնելու գործընթացի, ինչը ցանկանում Է խորհրդարանը: Ակներեւ Է, որ ավելի շատ աշխատանք կա անելու»,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Մեյի մամուլի քարտուղարն ընդգծել Է, որ կողմերը ձգտում են գտնել գոյություն ունեցող խնդրի լուծումը եւ «շարունակելու են աշխատանքը»: Նախօրյակին Մեյը մասնակցել Է Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովին, որն իր եզրակացություններում հավաստել Է 2018 թվականի նոյեմբերի 25-ի սեփական որոշումը, որով հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին եւ հաստատել քաղաքական հռչակագիրը:

«Միությունը պաշտպանում Է այդ համաձայնագիրը եւ մտադիր Է ձեռնամուխ լինել դրա վավերացմանը: Նա համաձայն չԷ կրկնական բանակցություններին»,- ասված Է եզրակացությունների տեքստում: Եվրախորհրդում հավաստել են Brexit-ից հետո Լոնդոնի հետ առավելագույն սերտ հարաբերություններ հաստատելու եւ այդ հարցի շուրջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց անմիջապես հետո բանակցություններ սկսելու պատրաստակամությունը:

Տեքստում նշվում Է, որ ԵՄ-ն պնդում Է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի կարգավիճակի վերաբերյալ ժամանակավոր որոշման ճիշտ լինելը, որը վեճերի տեղիք Է տալիս բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում:

Եվրախորհուրդը նաեւ պատրաստակամություն Է հայտնում այդ պլանի գործարկման դեպքում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարել սահմանի խնդրի լուծման այլընտրական տարբերակների շուրջ: Եվրախորհուրդը կոչ Է արել ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները Brexit-ի բոլոր տարբերակների՝ այդ թվում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանց համաձայնագրի դուրս գալու շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]