1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քննարկվել են Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության հետ կապված վերլուծության արդյունքները

Քննարկվել են Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների 
հանձնաժողովների գործունեության հետ կապված վերլուծության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել  է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» թեմայով միջմասնագիտական քննարկման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության ևւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Շուշան Ղուկասյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Այսօր մենք քննարկելու ենք շատ կարևոր և արդիական խնդիր, ներկայացվելու են համապատասխան վերլուծություն Հայաստանում խնամակալության և հոգեբարձության մարմինների հանձնաժողովների գործունեության վերլուծությունը, դրանում առկա բացերը: Բոլորս քաջատեղյակ ենք, որ այս ոլորտը կարգավորման լուրջ կարիք ունի, ուստի մեր ջանքերը պետք է միտված լինեն խոչընդոտները վերացնելուն, ինչպես նաև այս դաշտի քաղաքականություն մշակող մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն համագործակցելուն»-ասել է փոխնախարար Քրմոյանը:

Նրա խոսքով՝ առկա են մի շարք խնդիրներ՝ կապված մասնագետների վարձատրության, պրոֆեսիոնալիզմի, վերապատրաստումների անհրաժեշտության, սոցիալական  դժվարությունների հետ:«Չպետք է մոռանալ, որ սոցիալական աշխատակիցները բացառապես գործ ունեն մարդկային կյանքերի հետ, ուստի պետք է կարգավորվեն նաև այդ ոլորտում առկա թերությունները»,-ընդգծել է փոխնախարարը:

Սուրեն Քրմոյանը, կարևորելով սոցիալական ծառայությունների դերն ու նշանակությունը, համոզմունք է հայտնել, որ եթե լուծվեն հատկապես սոցիալական խնդիրները, իրավախախտտում կատարած անձինք այլևս քրեակատարողական հիմնարկ հետ չեն վերադառնա, քանի որ շատ են դեպքերը, երբ մարդիկ չունենալով հանցագործություն կատարելու միտում, սոցիալական ծանր վիճակի պատճառով հայտնվել են իրավախախտում կատարածի կարգավիճակում:

Հավելենք, որ խնամակալության և հոգեբարձության մարմինների  ոլորտը կարգավորող, քաղաքականությունը մշակող մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ կատարել է համապատասխան ուսումնասիրություններ,մասնավորապես՝ Շուշան Ղուկասյանը քննարկման  մասնակիցներին է ներկայացրել ոլորտի բացերը, եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև ներկայացրել է թերությունները շտկելու իրավական լուծումները: Ներկայացված առաջարկությունները կքննարկվեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]