Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պրիշտինայում խորհրդարանը Կոսովոյի բանակի ստեղծման որոշում ընդունեց

Պրիշտինայում խորհրդարանը Կոսովոյի բանակի ստեղծման որոշում ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի խորհրդարանը հաստատել Է լիարժեք բանակի կազմավորումն անվտանգության ուժերի հիման վրա: Նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության Էին դրվել երեք օրինագիծ, որոնք նախատեսում են լիարժեք բանակի ստեղծում: Նիստի ընթացքում 106 պատգամավորներ քվեարկել են պաշտպանության բանակի ստեղծման օրենքի, 105-ն՝ անվտանգության ուժերի՝ բանակի փոխակերպման օրենքի ընդունման օգտին: Երրորդ օրենքը՝ Կոսովոյի անվտանգության ուժերում ծառայության մասին, նույնպես պաշտպանել Է 105 պատգամավոր:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հատուկ հայտարարությամբ ափսոսանք Է հայտնել Կոսովոյի իշխանությունների կողմից ազգային բանակի ստեղծման քայլերի շարունակման առթիվ:

«Ես ցավում եմ, որ այդ որոշումն ընդունվել Է ի հեճուկս ՆԱՏՕ-ի հայտնած անհանգստությունների»,- ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]