Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԲ նախագահի տեղակալը ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը համարում է երկարատև աշխատանքի արդյունք

ԿԲ նախագահի տեղակալը ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային 
համակարգի կայունությունը համարում է երկարատև աշխատանքի արդյունք

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով: Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում: Սա երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է։  Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երևում: Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014-ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք: Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը և տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,-ասաց Երիցյանը:

Նա շեշտեց՝ քանի որ Կենտրոնական բանկը անկախ է, իրենք դրանով կարողացան իրենց պրոֆեսիոնալ խոսքը տեղ հասցնել, ինչի արդյունքները հիմա տեսանելի են: Երիցյանի կարծիքով՝ համեմատած տարածաշրջանի երկրների՝ Հայաստանում ապահովվում է ֆինանսական կայունությունը, գների կայունությունը, նաև շուկաներում համեմատական կայունությունը:

Երիցյանի խոսքով՝ պահուստները տարվա ընթացքում ևս շատ բարձր են՝ չնայած որոշակի տատանումներին: «Մենք զուտ 40-50 մլն դոլարի կարգի գնումներ ենք իրականացրել՝ համալրելով մեր պահուստները, որպեսզի կանխենք նաև չարդարացված տատանումները»,-եզրափակեց ԿԲ-ի նախագահի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]