Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շրջանառության մեջ դրվեցին «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված նամականիշներ

Շրջանառության մեջ դրվեցին «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված 
նամականիշներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի շենքում դեկտեմբերի 14-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշերն ունեն 220 և 280 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor  տպագրատանը` յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

220 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է արգենտինոզավր, իսկ 280 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է տապեժարա:

Նամականիշների մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]