1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple-ը, դատավճռի համաձայն, Չինաստանում կնորացնի iPhone-ի ծրագրային ապահովումը

Apple-ը, դատավճռի համաձայն, Չինաստանում կնորացնի iPhone-ի ծրագրային ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Apple կորպորացիայի ստորաբաժանումը հաջորդ շաբաթվա սկզբին նորացված ծրագրային ապահովում (ԾԱ) կթողարկի իր սմարթֆոնների համար այն բանից հետո, երբ տեղի դատարանը որոշեց ժամանակավորապես դադարեցնել iPhone-ի մի շարք մոդելների վաճառքը:

Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորացված ծրագրային ապահովում կներկայացնենք Չինաստանում iPhone-ի օգտատերերի համար»,- ասված Է Apple-ի հայտարարության մեջ: Դրանում նշված Է, որ կորպորացիան այդ կերպ հուսով Է լուծելու այն խնդիրը, որը դատական քննության պատճառ Էր դարձել: Ավելի վաղ Չինաստանի Ֆուչժոու քաղաքի դատարանը Qualcomm ընկերության պահանջով վճիռ Էր կայացրել ՉԺՀ-ում յոթ մոդելների սմարթֆոնների վաճառքների դադարեցման մասին: Դատարանը որոշել Է, որ Apple-ը խախտում Է Qualcomm-ի այն արտոնագրերը, որոնք կապված են լուսանկարների մշակման, ինչպես նաեւ սենսորային պանելի միջոցով հավելվածների կառավարման տեխնոլոգիաների հետ: Apple-ը վճռափոխության գանգատ Է ներկայացրել՝ մերժելով հայցվորի պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]