Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայկակ Արշամյանին հաջողվել է վերադարձնել վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ

Հայկակ Արշամյանին հաջողվել է վերադարձնել վստահությունը «Հայաստան» 
համահայկական հիմնադրամի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարողացել է վերացնել Հայաստանում ու դրսում հիմնադրամի նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արշամյանն ասաց դեկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Երբ ստանձնեցի այս պաշտոնը, Հիմնադրամի նկատմամբ վստահության մեծ խնդիր կար թե՜ Հայաստանում և թե՜, հատկապես, դրսում: Հոկտեմբերի ընթացքում ճամփորդել եմ Կանադա, նաև Միացյալ Նահանգներ, այնտեղ հանդիպել եմ բազմաթիվ կազմակերպությունների,  դոնորների ու նաև անհատների հետ, և փորձել ենք որքան հնարավոր է վերականգնել այդ վստահությունը»,- ասաց Արշամյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե գործադիր տնօրենին, արդյոք, հաջողվե՞լ է վերականգնել նաև սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների վստահությունը, Արշամյանը դրական պատասխան տվեց:

«Կալիֆոռնիայում հանդիպել եմ տեղի արևմտյան մասի դաշնակցության ղեկավարության, Անթիլիասի եկեղեցու ղեկավարի հետ, նաև ռամկավար կուսակցության գրասենյակում եմ հանդիպում ունեցել ու վստահեցնում եմ, որ գոնե ավանդական կուսակցությունների մասով փարատված են այդ անվստահության բոլոր տարրերը»,- նշեց Հայկակ Արշամյանը:

Գործադիր տնօրենի խոսքով` իր խոսքերի ապացույցը հիմնադրամին կատարված նվիրատվությունների աճն է, որոնք կօգտագործվեն Հայաստանում ու Արցախում իրականացվելիք մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]