Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը կոչ Է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը

Ֆրանսիայի Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը կոչ Է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (ԱՀՀ)՝ Ֆրանսիայի առաջատար արհմիություններից մեկը, անհրաժեշտ Է համարում ավելացնել երկրում անցկացվող բողոքի ակցիաների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտարարել Է ԱՀՀ-ի ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Անհրաժեշտ Է ավլացնել գործադուլների թիվը»,- ասել Է Մարտինեզը, հաստատելով դեկտեմբերի 15-ին «դեղին բաճկոնավորների» հետ միասին ցույց կազմակերպելու ավելի վաղ հնչեցված կոչը: «Հարկավոր Է, որ ձեռնարկությունները գործադուլներ անցկացնեն այս շաբաթ»,- հայտարարել Է նա: «Գիտեմ, որ դա դժվար Է, քանի որ խոսքը փողին Է վերաբերվում, բայց դա իշխանությունների վրա ճնշում գործադրելու լավագույն միջոցն Է»,- նշել Է ԱՀՀ-ի ղեկավարը:
Մինչդեռ Ֆրանսիայի կառավարությունը կոչ Է արել «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը: «Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք Է տեղի ունենան շաբաթ օրը, բայց մենք կոչ ենք անում բողոքողներին՝ խելամիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել Է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն: «Ցասումն արտահայտվել Է, եւ այն լսել են: Էմանուել Մակրոնը պատասխանել Է դրան,- ընդգծել Է կառավարության ներկայացուցիչը:- Այժմ երկխոսության եւ կարծիքների փոխանակման ժամանակն Է»:
«Դեղին բաճկոնավորները» բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում են ոստիկանության հետ ընդհարումներով եւ անկարգություններով: Չնայած հարկերի եւ աշխատավարձների նվազագույն մակարդակի աճի առումով վերջին ժամանակներս կատարված զիջումներին, «դեղին բաճկոնները» մտադիր են շարունակել իրենց ակցիաները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին: Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]