1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վախճանվել Է դերասանուհի Սոնդրա Լոքը. New York Times

Վախճանվել Է դերասանուհի Սոնդրա Լոքը. New York Times

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում մահացել Է դերասանուհի Սոնդրա Լոքխը: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ դերասանուհին մահացել Է Լոս Անջելեսի իր տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոնդրա Լոքը ծնվել Է 1944 թվականի մայիսի 28-ին Շելբիվիլում (Թենեսիի նահանգ): Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել Է համալսարան, բայց շուտով թողել Է ուսումը հանուն դերասանուհու կարիերայի: «Սիրտը միայնակ սիրահար»(The Heart Is a Lonely Hunter, 1968) ֆիլմում խաղացած դերի համար Լոքն անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի: 1976 թվականին նա ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդի հետ նկարահանվել Է «Ջոսի Ուեյլսն՝ օրենքից դուրս մարդ»(The Outlaw Josey Wales) կինոժապավենում: Նկարահանումներից հետո դերասանների միջեւ հարաբերություններ են սկսվել, որոնք շարունակվել են 14 տարի: Ընդամենն իր կյանքի ընթացքում Լոքը նկարահանվել Է 20 կինոժապավեններում, դրանցից վեցն՝ Իսթվուդի մասնակցությամբ, հաղորդվել Է ՏԱՍՍ-ը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]