1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ պատիվ էր զինակցել բարեխիղճ ծառայությամբ մեր պաշտպանական համակարգը հզորացրած սպաներին և զինծառայողներին. Լևոն Մնացականյան

Մեծ պատիվ էր զինակցել  բարեխիղճ ծառայությամբ մեր պաշտպանական համակարգը 
հզորացրած սպաներին և զինծառայողներին. Լևոն Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հանդես է եկել բանակի անձնակազմին ուղղված խոսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,  Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի խոսքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ ինձ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մեջ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է, հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:
Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել Կարեն Աբրահամյանը:

Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Լևոն Մնացականյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]