Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին

Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել  
պաշտպանության նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի եւ գնդապետ Ջալալ Հարությունյանի մասնագիտական ու մարդկային որակները, անցած ուղին, համոզմունք հայտնելով, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց պարտականությունները, եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար, ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում, եւ վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Լեւոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:

Միջոցառմանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]