Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը. The Daily Mail

Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը. The Daily Mail
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ոստիկանությունը հետաքննում Է The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մակկարտնիի՝ 10մլն ֆունտ (12,6 մլն դոլար) արժողությամբ լոնդոնյան տան կողոպուտը: Այդ հանցագործությունը, ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել Է The Daily Mail թերթը, կատարվել Է Freshen Up համաշխարհային համերգային շրջագայության բրիտանական փուլի շրջանակում Լիվերպուլում նրա համերգից մի քանի օր առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համերգային շրջագայությունը մեկնարկել Է սեպտեմբերի 17-ին Կանադայում Մակկարտնիի չորս ելույթներով: Սքոթլենդ-Յարդում հաստատել են, որ կողոպուտի եւ կոտրանքի հետքերի վերաբերյալ կանչն ստանալուց հետո ոստիկանության սպաները մի քանի ավտոմեքենայով ժամանել են մայրաքաղաքի Սենտ-Ջոնս-Վուդ շրջան: Գողացվածի մասին չի հաղորդվում:
Մակկարտնիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել Է հայտնել, թե նա եւ իր տիկինը՝ Նենսի Շեւելը, արդյոք տանն են եղել կողոպտման պահին:
Լոնդոնի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալություններ դեռեւս չեն կատարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]