Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի դարձան բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները  

Հայտնի դարձան բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի մինչև 18, մինչև 20 կանանց և տղամարդկանց թիմերը գիտեն իրենց առաջիկա մրցակիցներին Եվրոպայի առաջնության C և B դիվիզիոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի հավաքականները:
Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորայում:

Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն՝ Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները:
Այս առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը՝ նույնպես Անդորայում:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ:

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հուլիսի 12-21-ը Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]