1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Էրեբունի» բասկետբոլային ակումբի անդամները ներքին առաջնությունը դիտարժան են համարում  

«Էրեբունի» բասկետբոլային ակումբի անդամները ներքին առաջնությունը դիտարժան են 
համարում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բասկետբոլային ակումբի ամերիկացի խաղացողները Հայաստանի կանոնավոր առաջնությունը մրցունակ են համարում:

«Մենք մեծ հնարավորություններ ունենք հաղթելու կանոնավոր առաջնությունում, քանի որ ունենք լավ թիմ: Մենք լավ թիմն ունենք, հակառակորդ թիմերը ևս ուժեղ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջոնաթան Մըքգին:

Նրա խաղընկեր Թորի Վաշինգթոնի կարծիքով, առաջնությունում հաղթելու հնարավորություն ունեն բոլոր թիմերը: «Էրեբունի»-ն կարծես մեկ ընտանիք է: Իսկ Հայաստանի կանոնավոր առաջնությունում մեծ հետաքրքրություն են ներկայացնում բոլոր թիմերը»,-շեշտեց Վաշինգթոնը:   

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջատարն անփոփոխ է: Առաջին տեղում «Արագած»-ն է, որն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով «Ուրարտու»-ն է: Եռյակը 16 միավորով եզրափակում է «Արթիկ»-ը: ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն և «Արցախ»-ն ունեն 13-ական միավոր: Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան հետևյալ հանդիպումները. «Ուրարտու»-«Էրեբունի Սեդարս», ՖԻՄԱ-«Արցախ», «Արթիկ» –«Արագած»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]