Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խնկո Ապոր և Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները հասանելի են ինտերակտիվ ձևաչափով

Խնկո Ապոր և Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները հասանելի են ինտերակտիվ 
ձևաչափով

 ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների առաջ իր դռները բացեց  մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ ինտերակտիվ գրքերի շնորհանդես:
Ներկայացվեցին
Խնկո Ապոր «Առակներ»-ը,
Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը, որոնք
լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Գրքերը հնարավորություն են տալիս հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով ունկնդրել հեքիաթներն ու առակները: Այդ հարցում երեխաներին կարող են օգնել իրենց ծնողները»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Նա շնորհանդեսին ներկա փոքրիկներին պատմեց գրքերի հեղինակների մասին, այնուհետև բոլորը դիտեցին Խնկո-Ապոր առակներից մեկի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացում:
Խնկո Ապոր ստեղծագործությունների ժողովածուում ընդգրկված  են ինչպես առակները, այնպես էլ` հեքիաթները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների:
«Հեքիաթներ» նկարազարդ ժողովածուում ներառվել են հայ մեծանուն գրող, Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]